Թուրքիայում անցկացվել է թիկունքային ապահովման նավերի ուսումնական զորավարժություն • Թուրքիան մասնակցելու է Աֆրիկայում ԱՄՆ ՌԾՈւ հակածովահենային զորավարժությանը • Թուրքական ընկերությունը տեղական զենիթային հրթիռներ է փորձարկել • Թուրքիան մտադիր է ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի սեփական ինքնաթիռներ • Ներկայացվել է «Ռոքեթսան» ընկերության՝ Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռների սպառազինման ծրագիրը • Ինքնասպանություններ, ինքնասպանության փորձ և զոհեր Թուրքիայի ԶՈւ-ում • Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը Պենտագոնում է • Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում • Բուլղարիան հնարավոր է զինված ուժերը ներգրավի Թուրքիայի հետ սահմանը հսկելու համար • Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին • Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից գյուղում զինվորականների հետ բախումների հետևանքով քուրդ գյուղացի է սպանվել
• Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ հրամանատարությունը թիկունքային ապահովման նավերի և նրանց անձնակազմի աշխատունակությունը ստուգելու նպատակով Իզմիրի ծովածոցում անցկացրել է ուսումնական զորավարժություն, որն ավարտվել է հունվարի 28-ին։
• ԱՄՆ, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ջիբութիի, Նիդեռլանդների, Մավրիկիոսի, Մոզամբիկի զինված ուժերը հունվարի 28-ից փետրվարի 5-ը մասնակցելու են Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի կազմակերպած Cutlass Express-2015 ծովային զորավարժությանը, որն անցկացվելու է Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջաններում՝ Հնդկական օվկիանոսում։
• Թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն իր ամսագրի հունվարյան համարում հայտնում է Lazer UMTAS նոր հրթիռային համակարգի փորձարկումների մասին, որոնք սկսվել են դեռևս 2014-ի սեպտեմբերին։
• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը ռադոէլեկտրոնային խլացուցիչ համակարգի ներդրման «Գյոլգե» (Ստվեր) ծրագրի համար առաջարկությունների փաստաթուղթ է հրապարակել։ Ստեղծվող համակարգը ներդրվելու է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ինքնաթիռներում։
• Հունվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ–ի՝ Անկարայի «Գյուվերջինլիք» օդանավակայանում տեղակայված 5-րդ գլխավոր հետազոտությունների կենտրոնական հրամանատարության սպասարկման կենտրոն այցելած լրագրողներին ծանոթացրել են կենտրոնի աշխատանաքներին, ինչպես նաև ցույց են տվել թուրքական «Ռոքեթսան» ընկերության ծրագիրը, որով նախատեսված է T-129 Atak ուղղաթիռները զինել հակատանկային հրթիռներով:
• Քոջաելիում հունվարի 28-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ցամային զորքերի մեկ ժամկետային զինծառայող, հունվարի 29-ին ինքնասպան է եղել ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայող մեկ ժամկետային զինծառայող, նույն օրն ինքնասպանության փորձ է կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պահակային ծառայություն իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող։ Իսկ հունվարի 28-ին ծառայություն իրականացնելիս զոհվել էր ժանդարմերիայի մեկ ենթասպա, վիրավորվել՝ մեկ հատուկ պայմանագրային սերժանտ։
• Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, բանակի գեներալ Ռեյ Օդիերնոյի հրավերով հունվարի 25-ին մեկնել է Վաշինգտոն՝ քննարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պայքարը և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
• Իսպանական հակաօդային պաշտպանության 5 Patriot համակարգերից կազմված մարտկոցը հունվարի 26-ին Ադանայի օդանավակայանում՝ «Ինջիջլիքի» ռազմաբազայում, պաշտոնական արարողությամբ ստանձնել է թուրք-սիրիական սահմանի իրեն վստահված հատվածի հսկողությունը։
• Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը հայտարարել է, որ Բուլղարիայի բանակային ստորաբաժանումները կազմակերպչական աջակցություն են ապահովելու Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու և փախստականների ներհոսքի ենթադրվող աճը կանխելու համար։
• Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 27-ին արցունքաբեր գազ է օգտագործել Սիրիայի՝ «Իսլամական պետության» զինյալներից ազատագրված Քոբանի սահմանամերձ քաղաք անցնել փորձող քրդերի դեմ, ովքեր ցանկանում էին միանալ Քոբանիի ազատագրումը տոնող հայրենակիցներին։
• Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Սամանլը քրդական գյուղում զինվորականների հետ բախումների ժամանակ վերջիններիս կրակոցից հունվարի 26-ին սպանվել է մի 25-ամյա գյուղացի։
Ռազմաշաբաթը նաև՝