Վրաստանը ներքին գործերի նոր նախարար ունի • ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին • Ուկրաինայի կառավարական ուժերում կռվող վրաստանցիները քրեորեն չեն հետապնդվի • Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
• Հունվարի 26-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված, նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վախթանգ Գոմելաուրիին։
• Հունվարի 27-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին և Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ներկայացուցիչներին։ Կապանաձեն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է 2014 թվականին իրականացված ծրագրերն ու զինված ուժերում կատարված բարեփոխումները։
• Վրաստանում օրենքի նախագիծ է մշակվել, ըստ որի, Վրաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե օտար պետություններում անօրինական զինված խմբերում ներգրավվեն։ Նախկինում նշվում էր, որ օրենքը վերաբերելու է ինչպես Սիրիայում, Իրաքում, այնպես էլ Ուկրաինայում կռվող վրաստանցիներին: Սակայն Վրաստանն այս հարցում բացառություն մտցրեց, և Ուկրաինայում կառավարական ուժերի կողմում կռվող Վրաստանի քաղաքացիներին Վրաստանում քրեորեն չեն հետապնդի:
• Հունվարի 29-ին պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Այցի հիմնական նպատակը Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման մոնիթորինգն էր: Դաշինքի ներկայացուցիչն իր այցի ընթացքում ներկա է եղել նաև Վազիանի զորավարժարանում իրականացվող ցուցադրական զորավարժությանը: Վազիանի զորավարժարանը հնարավոր է դառնա փաթեթի շրջանակներում կառուցվելիք Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի տարածքը: Տարածքի վերջնական ընտրությունը կանեն ՆԱՏՕ-ի մասնագետները փետրվարին:
Ռազմաշաբաթը նաև`