ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:
Pingback: «Ադրբեջանաղարաբաղյան շփման գծում հակառակորդի կողմից խախտումներ եղել են». Ս. Հասրաթյան | Ռազմ.info
Pingback: Փորձագետներն անդրադարձել են դիվերսիայի պատճառներին. օրվա ամփոփում | Ռազմ.info
Pingback: Նոր մանրամասներ` գիշերային մարտում վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակից | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական լրատվամիջոցներ. 5 զոհ ադրբեջանական կողմից | Ռազմ.info