Նոր մանրամասներ` գիշերային մարտում վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակից

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել գիշերային մարտում վիրավորված վեց հայ զինծառայողների առողջական վիճակի մասին: Ըստ այդմ, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *