Փորձագետներն անդրադարձել են դիվերսիայի պատճառներին. օրվա ամփոփում

Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Դեպքի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել փորձագետները, որոնք ներկայացնում ենք ստորև:

  • «Տավուշի մարզի Չինարի գյուղում այս գիշեր տեղի ունեցած սահմանային միջադեպն ուղղակիորեն կապված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցելության հետ։ Հայաստանյան կարևորագույն այցերի օրերին սահմանում միջադեպեր հրահրելը թուրք–ադրբեջանական քաղաքականության մասն է կազմում»,- ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
  • Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշել է, որ ադրբեջանական դիվերսիաների մեղավորը միջազգային հանրությունն է:
  • «Ադրբեջան գիտակցելով իր արած քայլերի վտանգավորությունը, բնականաբար, անընդհատ փորձելու է հերքել դիվերիսոն գործողությունների փաստը, սակայն դա անհնար է»,- ասել է փորձագետ Սամվել Բաբայանը:
  • «ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցին ընդառաջ նման քայլի գնալն անարգանք է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ու անձամբ ԱՄՆ-ի նկատմամբ»,- նշել է փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
  • «Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, իսկ նման դիվերսիոն գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում դրանց կասեցման համար»,- ասել է ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
  • «Քանի միջազգային հանրությունը «մատների արանքով» է նայում նման միջադեպերին, սահմանին նման դեպքերը կշարունակվեն»,- ասել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
  • «Սահմանամերձ բնակավայրերում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շատ ակտիվ մեխանիզմներ ունենա»,- ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

ԼՂ ՊԲ զինծառայողի Ուսումնական պարապմունքի ժամանակ ականի պայթյունից մահացած զինվորի գործով առայժմ ձերբակալվածներ չկան:

Ադրբեջանական կողմը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին: Մեկը նշվում է որպես ինքնասպանությունը, մյուսը՝ միջադեպի հետևանք:

ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանն անհրաժեշտ է համարում, որ համաշխարհային հանրությունն ավելի էական աջակցություն ցուցաբերի Սիրիայում իրականացվելիք իր ծրագրին կամ այլ ծրագիր մշակի:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *