Ադրբեջանում կրկին Արցախյան պատերազմի վետերան է ինքնահրկիզման փորձ արել

Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Մալիք Մեջիդովը Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության նստավայրի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նա բենզին է լցրել իր վրա, անցորդներին հաջողվել է ժամանակին խլել կրակայրիչն ու կանխել ինքնահրկիզումը:

Սակայն վետերանի մոտ բենզինի պատճաոով առողջական խնդիրներ են ի հայտ եկել, նրան տեղափոխել են Սումգայիթի քաղաքային հիվանդանոց:

«Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է լուրը՝ հավելելով, որ ինքնահրկիզման փորձի պատճառը տարիներ առաջ վետերանների համար կառուցված շենքում բնակարան չստանալն է, մինչդեռ այն օրենքով հասնում էր վետերանին:

Այդ օրվանից ի վեր Մեջիդովը մի քանի անգամ դիմել է պետական կառույցներին, սակայն նրա բողոքը մնացել է անարձագանք, ուստի որոշել է խնդրին ուշադրություն հրավիրել ինքնահրկիզման միջոցով:

Նկատենք, որ 2013-ի օգոստոսի 25-ից ի վեր Ադրբեջանում ինքնահրկիզում է կատարել 8 հոգի, որոնցից 4-ն Արցախյան պատերազմի վետերաններ են:

Այսպես, «Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Մաարիֆ Վելիևի ինքնահրկիզման փաստը։

2014-ի հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը:

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։

Մինչ օրս էլ Ադրբեջանում զգալի է այս հարցերի շրջանակներում հասարակական ակտիվություն, բացի այդ էլ հետզհետե վերհանվում են վետերանների խնդիրները, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստանում։

2 responses to “Ադրբեջանում կրկին Արցախյան պատերազմի վետերան է ինքնահրկիզման փորձ արել

  1. Pingback: Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանին զրկել են կացարանից | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում Արցախյան պատերազմի հերթական վետերանն է ինքնահրկիզվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *