Ռազմաշաբաթ. Իրան. փետրվարի 10-15

Իրանը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ ծովային սահմանի շրջան։ Նախատեսվում է ստեղծել ևս մեկ հարվածային անօդաչու։ Հայտարարվել է նոր սերնդի երկու հրթիռների հաջող փորձարկման մասին։ Ռազմածովային ուժերը շուտով կհամալրեն Mowj նախագծի երեք նոր ականակիր նավ։ Իրանը պնդում է, որ Ռուսաստանը կատարի պայմանագրով նախատեսված պարտավորություններն ու մատակարարի Ս-300 ԶՀՀ։

Իրանի ՌԾՈւ

Իրանի ՌԾՈւ

” Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ռազմանավերը ուղևորվել են ԱՄՆ մերձափնյա շրջան։ Ռազմանավերը նավարկել են Հարավային Աֆրիկայի մոտով և դուրս գալով Ատլանտյան օվկիանոս՝ շարժվել ԱՄՆ արևելյան ափ։ Իրանի ՌԾՈւ հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ռեզայյե Հադդադը նշել է, որ սա արվում է որպես նախազգուշացում ԱՄՆ-ի հասցեին, քանի որ վերջինիս կողմից Պարսից ծոցում կենտրոնացվում են ՌԾՈւ մեծաքանակ նավեր, ինչին Իրանը մեկ անգամ չէ, որ առարկել է։

” Իրանը մտադիր է մեծացնել երկրի զինված ուեժրի ցամաքային զորքերի սպառազինությունում առկա հրթիռների թռիչքի հեռավորությունը։ Այս մասին հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պոուրդասթանը։ Կատարված աշխատանքի արդյունքները կներկայացվեն ապրիլի 14-ին ՝ Իրանի ազգային բանակի օրը։

” Իրանի ռազմական արդյունաբերությունը հանդես է եկել նոր նախագծով, որի շրջանակներում իրանական արտադրության Kosar հականավային հրթիռը կինտեգրվի իրանական Karrar անօդաչուի հետ՝ դրանով իսկ կստեղծվի հարվածային նոր անօդաչու։

” Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ Պակիստանի տարածքից Իրան ներխուժած Ջեյշ ալ-Ադլ ծայրահեղական խմբավորման զինյալներն առևանգել են իրանցի հինգ սահմանապահի, ովքեր հերթփապահում էին Պակիստանի Բելուջիստան և Սիսթան գավառներին սահմանակից շրջանում։

” Իրանը հայտարարել է նոր սերնդի երկու հրթիռների հաջող փորձարկման մասին։ Ինչպես հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, հաջող փորձարկում են անցել անջատվող մարտագլխիկով բալիստիկ հրթիռ և լազերային նշանառությամբ օժտված Bina հրթիռը։

”  Իրանը շարունակում է պնդել, որ Ս-300 զենիթահրթիռային համակարգի (ռուս.՝  С-300) մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրն օրինական է ու պահանջում է, որ համակարգերը մատակարարվեն Իրանին։ Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային։

” Իրանի ռազմածովային ուժերն առաջիկայում կհամալրեն Mowj նախագծի երեք նոր ականակիր նավ։ Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտրծովակալ Հաբիբոլլահ Սայյարին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

e:12.0p�6n-�� �S� imes New Roman”,”serif”;mso-fareast-font-family: “Times New Roman”‘> բրիգադը՝ հետագայում Աֆղանստան ուղարկվելու նպատակով։ Վրացական պատվիրակության անդամները ծանոթացել են վրաց-ամերիկյան վերապատրաստման համատեղ գործընթացին։

 

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *