Իրանում հանդիպել են Իրաքի ՌՕՈւ և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարները

Սեպտեմբերի 20-ին Իրանում հանդիպել են Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն

Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն

Հանդիպմանը հրամանատարները անդրադարձել են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին, շեշտել, որ դրա անցկացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա։

Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում երկրների համագործակցությանը՝ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը շարունակում է խորհրդատվական աջակցություն տրամադրել Իրաքին։

«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը Իրաքի վրա ԻՊ հարձակման հենց սկզբից խորհրդատվական, տեխնիկական, ուսումնական աջակցություն են տրամադրել Իրաքի ռազմաօդային ուժերին և այդ գործընթացը մինչև հիմա շարունակվում է»- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին  հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով Իրաքին։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, և եթե Իրաքի Քրդստանը անկախանա, ապա Իրանը կփակի նրա հետ ընդհանուր սահմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *