Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկան և հրամանատարական կետերը։ Այս մասին սեպտեմբերի 20-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներն անցկացվել են «Նագվալոու» և «Ցաբալ» զորավարժարաններում։ Ներգրավվել են Ռուսաստանի և Աբխազիայի ԶՈւ ավելի քան 500 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ, «Դոզոր» զրահապատ մեքենաներ։
Վարժանքներին Աբխազիայի ԶՈւ-ն հայտանաբերել և ռուսաստանյան ստորաբաժանմանն է տրամադրել հակառակորդի կոորդինատները, ինչից հետո ստորաբաժանումը «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներով, Դ-30 հաուբիցներով և «Սանի» ականանետներով խոցել է պայմանական հակառակորդի թիրախները։
Վարժանքներին մասնակից կողմերի զինծառայողները «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով խոցել են նաև պայմանական հակառակորդի օբյեկտները։
Ընդհանուր առմամբ զինծառայողները կատարել են 60-ից ավելի կրակային առաջադրանք՝ խոցելով մինչև 30կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի կրակային դիրքերը, հետևակի հավաքատեղին։
Վարժանքներին ներգրավվել են նաև հետախույզներ, կապավորներ, անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։