«Սլավոնական եղբայրություն» վարժանքների ընթացքում իրականացրել են դեսանտավորում

Հունիսի 8-ին Բելառուսի Բրեստի զորավարժարանում  Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017» հակաահաբեկչական զորավարժության շրջանակներում ՌԴ ԶՈւ զինծառայողները Մի-8 ուղղաթիռներից  դեսանտավորման գործողություններ են արել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Դեսանտավորումը իրականացվել է 500մ բարձրությունից, Դ-10 պարաշյուտներով,  գիշերային ժամերին, վայրէջքի համար անծանոթ «Сахара» հրապարակում։

Դեսանտավորման գործողություններ. «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն

Դեսանտավորման գործողություններ. «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն

Իսկ նույն օրը արևածագին ռուս, բելառուս և սերբ դեսանտայինները Բրեստի զորավարժարանում դեսանտավորում են իրականացրել ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ (6 միավոր) և Բելառուսի ԶՈւ Իլ-76 ինքաթիռներից (1 միավոր)։

Բազմազգ գումարտակային մարտավարական խմբի դեսանտավորումը իրականացվել է 600մ բարձրությունից։ Ռուսաստանյան Իլ-76ՄԴ անձնակազմը դեսանտավորել է Ռուսաստանի և Բելառուսի զինծառայողներին, իսկ բելառուսական Իլ-76 ինքնաթիռների անձնակազմը՝ Բելառուսի և Սերբիայի զինծառայողներին։

«Սլավոնական եղբայրություն 2017»  մեկնարկել է հունիսի 6-ին։ Զորավարժությանը ներգրավված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի՝ Պսկովի դեսանտագրոհային դիվիզիայի ավելի քան 300 զինծառայող, Բելառուսի  ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի 400-ից ավելի զինծառայող և Սերբիայի հատուկ նշանակության բրիգադի 50 զինծառայող։

Զորավարժությանը ներգրավված են նաև ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռներ, Բելառուսի ԶՈւ ինքաթիռներ և ուղղաթիռներ։

«Սլավոնական եղբայրություն» զորավարժության անցկացման եռամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակից երկրների զինված ուժերից ձևավորվելու է բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է  հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցեր։

Զորավարժության ակտիվ փուլը տևելու է մինչև հունիսի 14-ը։ Նախորդ՝ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվել էր 2016թ. նոյեմբերին 2-15-ը, Սերբիայում: (1,2)

Զորավարժությունն առաջին անգամ անցկացվել է 2015-ին, Ռուսաստանում:

Դեսանտավորման գործողություններ. «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն

Դեսանտավորման գործողություններ. «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *