ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկտարական ուժերը» շարժվում են Ռաքքայի արևմտյան շրջանների ուղղությամբ: Չնայած դրան, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը չի հաստատել Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկը:
Ըստ քրդական ANF լրատվակայքի՝ այսօր առավոտյան ձեռնարկված գործողությունների արդյունքում քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայից արևմուտք ընկած Ռաբիա գյուղում, ԻՊ-ից ազատագրվել են նաև Ադնանիա, Բիր Հաշիմ և Սեգուրա գյուղերը:
Քրդական ուժերին նաև հաջողվել է ԻՊ-ից գրավել Ռաքքայից հույիս-արևմուտք ընկած «Կղհատանիա» շրջանը:
Սոցցանցերում հայտնում են նաև քրդական ուժերի կողմից նույն ուղղությամբ մի քանի այլ բնակավայրերի գրավման մասին:
Հշեցնենք, որ հունիսի 4-ին Թուրքիայի վարչապետը հայտնել էր քրդերի կողմից Ռաքքայի ազատագրության գործողությամն մեկնարկի մասին, իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը չէր հաստատել այս տեղեկությունները:
Ավելացնենք, որ քրդական կառույցի հրամանատարըավելի վաղ արդեն իսկ հայտնել էր, որ Ռաքքայի ուղղությամբ գրոհը կսկսեն ամռան սկզբին, և գրոհի ժամանակ, ինչպես ԱՄՆ գլխավորած կոալիցիան է խոստացել, կլինի հատուկ սպառազինություն՝ զրահապատ մեքենաներ և այլ սպառազինություն: Օրեր առաջ նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ սկսել է քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները: