ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման ներկայիս կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրումը կսկսվի այս ամռան սկզբին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությանը:
SDF հրամանատար Աբդուլ Ղադեր Հեվդելին, մասնավորապես, ասել է.
«Դա կլինի մոտակա ժամանակներս: Ես հստակ չեմ կարող նշել, ես հավատացած եմ, որ քաղաքի գրոհը տեղի կունենա ամռան սկզբին»:
Հրամանատարը նշել է, որ գրոհի ժամանակ, ինչպես ԱՄՆ գլխավորած կոալիցիան է խոստացել, կլինի հատուկ սպառազինության, զրահապատ մեքենաների և այլ սպառազինության տեսքով օժանդակություն:
Խոսելով քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG) Սպիտակ Տան կողմից քրդերին սպառազինության փոխանցման հաստատումից՝ Աբդուլ Ղադեր Հեվդելին նշել է, որ դա SDF-ի կարևոր բաղադրիչն է , և հույս է հայտնել, որ սպառազինությունը շուտով կհասնի:
Նշենք ,որ ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ն և միջազգային կոալիցիան լայն աջակցություն են ցուցաբերում SDF-ին, թե ավիահարվածներ իրականացվնել, թե սպառազինության մատակարարումներով:
Միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին:
ԻՊ-ից SDF-ի ուժերի միջոցով Ռաքքայի ազատագրման մասին դեռևս մարտին հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ գործողությունները կսկսվեն «մոտակա օրերին»: Գործողությունների հետաձգումը, հավանաբար կապված է հենց քրդերին լրացուցիչ սպառազինության մատակարարման հետ:
Վերջին օրերին քրդերին հաջողվել է նաև ԻՊ-ից մաքրել Սիրիայի Տաբկա քաղաքը, ինչը կարևոր հենարան է Ռաքքայի գրոհի համար: Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավարության վրա է Ռաքքա քաղաքից: Նաև այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը:
Confirmed: #ISIS defeated in #Tabqa Dam and Tabqa City, now in hands of Syrian Democratic Forces, led by its Syrian Arab Coalition. #SDF
— Brett McGurk (@brett_mcgurk) May 10, 2017
Նշենք նաև, որ ԱՄՆ ռազմական օգնություն է ցուցաբերում նաև Իրաքի քրդերի զինված ուժերին: Մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն 2015-ից մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:
Իրաքի քրդերի զինված ուժերի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է նաև շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին: