Քրդերը խորանում են Ռաքքայի արևմտյան շրջանների ուղղությամբ

ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկտարական ուժերը» շարժվում են Ռաքքայի արևմտյան շրջանների ուղղությամբ: Չնայած դրան, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը չի հաստատել Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկը:

Ըստ քրդական ANF լրատվակայքի՝ այսօր առավոտյան ձեռնարկված գործողությունների արդյունքում քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայից արևմուտք ընկած Ռաբիա գյուղում, ԻՊ-ից ազատագրվել են նաև Ադնանիա, Բիր Հաշիմ և Սեգուրա գյուղերը:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը:

Քրդական ուժերին նաև հաջողվել է ԻՊ-ից գրավել  Ռաքքայից հույիս-արևմուտք ընկած «Կղհատանիա» շրջանը:

Սոցցանցերում հայտնում են նաև քրդական ուժերի կողմից նույն ուղղությամբ մի քանի այլ բնակավայրերի գրավման մասին:

Հշեցնենք, որ հունիսի 4-ին Թուրքիայի վարչապետը հայտնել էր քրդերի կողմից Ռաքքայի ազատագրության գործողությամն մեկնարկի մասին, իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը չէր հաստատել այս տեղեկությունները:

Ավելացնենք, որ քրդական կառույցի հրամանատարըավելի վաղ արդեն իսկ հայտնել էր, որ Ռաքքայի ուղղությամբ գրոհը կսկսեն ամռան սկզբին, և գրոհի ժամանակ, ինչպես ԱՄՆ գլխավորած կոալիցիան է խոստացել, կլինի հատուկ սպառազինություն՝ զրահապատ մեքենաներ և այլ սպառազինություն: Օրեր առաջ նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ սկսել է  քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *