Ապրիլի 2-10-ը հայտնի է դարձել Սիրիայում սպանված իրանցի 4 զինծառայողի մասին

Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել է իրանցի զինծառայող Յադոլլահ Թարմիմին: Այս մասին ապրիլի 2-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Թարմիմին եղել է Իրանի Գոլեսթան նահանգի բնակիչ:

Նույն գործակալությունը ապրիլի 7-ին հայտնում է Սիրիայում սպանված իրանցի մեկ այլ զինծառայողի՝ Մեհդի Շաքուրի մասին, ով նույնպես  Գոլեսթան նահանգից էր: Ըստ գործակալության՝ Շաքուրին Սիրիայում սպանված գոլեսթանցի 13-րդ մարտիկն է արդեն:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Յադոլլահ Թարմիմին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Յադոլլահ Թարմիմին

Ապրիլի 6-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է իրանցի զինծառայող Հեյդար Ջանաթիի սպանության մասին:  Ջանաթին ծնունդով Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգից էր և ահաբեկչների դեմ պայքարելու համար արդեն մի քանի անգամ ուղարկվել էր Սիրիա:

Ապրիլի 10-ին գործակալությունը տեղեկացնում է  Մոհամմադ Հոսեյն Մոմենիի սպանության մասին:

Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մահդի Շաքուրին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մահդի Շաքուրին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հեյդար Ջանաթին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հեյդար Ջանաթին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհամմադ Հոսեյն Մոմենին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհամմադ Հոսեյն Մոմենին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *