Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի ստորաբաժանումները «Էրեբունի» ավիաբազայում Մի-24 հարվածային և Մի-8ՄՏՇ տրանսպորտային ուղղաթիռների ներգրավմամբ գիշերային ժամերին ուսումնական թռիչքներ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
Վարժանքներն անցկացվում են ձմեռային ուսումնական փուլի ստուգումների շրջանակներում: Ներգրավված են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զիծառայող, 50 միավոր տեխնիկա:
Վարժանքների ընթացքում օդաչուները մշակելու են ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցման հարցեր:
Վարժանքների շրջանականերում օդաչուները հանձնելու են 50-ից ավելի նորմատիվ օդային օբյեկտների, շարժական և անշարժ ցամաքային թիրախների, զրահատեխնիկայի, ցածր թռչող ինքնաթիռների ու ԱԹՍ-ների հայտնաբերման շուրջ:
Էրեբունի ավիաբազայում ՌԴ ԶՈւ վարժանքները մեկնարկել են ապրիլի 20-ին: