Իրանը ռազմանավեր է ուղարկել միջազգային ջրեր

Իրանի ռազմածովային ուժերի 46-րդ նավատորմը անցել է միջազգային ջրերում իրանական քաղաքացիական և  առևտրային նավերի անվտանգություն ապահովմանը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

«Լավան» ռազմանավից և «Սաբալան» թիկունքային ապահովման նավից բաղկացած Իրանի ՌԾՈւ 46-րդ նավատորմը մեկնել է միջազգային ջրերում Իրանի ՌԾՈւ 45-րդ նավատորմի առաքելության ավարտից հետո:

Իրանի ՌԾՈւ «Լավան» ռազմանավ

Իրանի ՌԾՈւ «Լավան» ռազմանավ

Իրանի ՌԾՈւ 45-րդ նավատորմն իր առաքելության շրջանակներում ապրիլի 9-ին 3-օրյա պաշտոնական այցով ժամանել էր Պակիստան և այդ երկրի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ արել:

Իրանական ռազմանավերը հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում և Կարմիր ծովում՝ ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար:

2016-ի հոկտեմբերին նավախմբին հաջողվել է Ադենի ծովածոցում  հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *