Այսօր՝ ապրիլի 17-ին, ձմեռային ուսումնական շրջանի շրջանակներում ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարությունը ստուգումներ է սկսել ՌԴ ԶՈւ Սևծովյան տանավտրումում: Ստուգումները տևելու են մինչև ապրիլի վերջ: Այս մասին հայտնում է ՌԴ Պն կայքը:
ՀՌՇ հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենատ Անդրեյ Գուրուլյովի գլխավորած խումբը պետք է գնահատի սպառազինության և զինտեխնիկայի և զինվորական կագապահության վիճակը, մարտական պատրաստության կազմակերպման որակը:
Ստուգումների շրջանակներում նավատորմի վիճակի մասին Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեկսանդր Վիտկոն զեկուցել է ստուգող խմբին:
Ապրիլի 17-ին նաև ուսումնական վարժանքներ են իրականացնում Սևծովյան նավատորմի փրկարարական ուժերը:
Վարժանքներին ներգրավված են նավատորմի «Կոմունա», «Էպրոն» և «ՎՄ-125» ռազմանավերը, ինչպես նաև ստորջրյա փրկարարաորոնողական ապարատներ: