Օգոստոսի լույս 8-ի գիշերը ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի արդյունքում սպանված մեկ զինծառայողից բացի վիրավորվել է ՌԴ ԶՈւ 10 զինծառայող: Ձերբակալված դիվերսանտները խոսել են իրենց մտադրությունների մասին:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքը՝ փոխանցելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկությունը: Կոմերսանտն ավելացնում է, որ դիվերսանտներից մի քանիսին հաջողվել է թաքնվել, և նրանց հայտնաբերելուն ուղղված աշխատանքները դեռ շարունակվում են:
Զերբակալվածները հայտնել են, որ Ղրիմի ենթակառուցվածքների և նրա ղեկավարության դեմ ահաբեկչություն անելու նպատակ չեն ունեցել և նրանց թիրախը Ղրիմի տուրիստական բիզնեսն էր: Նախատեսվում էր իրականացնել մի քանի ոչ մեծ ուժգնությամբ պայթյուններ, որոնք չպետք է հագեցնեին մարդկային կորուստների, այլ խուճապ առաջացնեին Ղրիմում հանգստացողների շրջանում:
Սակայն երեկ՝ օգոստոսի 10-ին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, փոխանցելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկությունը, հայտնել էր, որ զինյալները նպատակ ունեին պայթեցնել ղրիմի քիմիական գործարաններից մեկը, ինչպես նաև մի քանի այլ կարևոր օբյեկտներ, կամուրջներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին և 8-ին Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ղրիմի տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են կատարել, որի հետևանքով զոհվել էին Ռուսաստանի ԱԴԾ մեկ աշխատակից և ՌԴ ԶՈւ զինծառայող: Դիվերսանտների շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ:
Pingback: Ուկրաինայի ԶՈւ-ն Ղրիմի և Դոնբասի սահմանին մարտական պատրաստության է բերվում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info