Ադրբեջանի ՊՆ-ն զրկվել է որոշակի կատեգորիայի զինծառայողների հուղարկավորման իրավունքից, ֆինանսավորումից

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների թաղումները կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենքում փոփոխություն իրականացնելու հրամանագիր, որով «զինվորական մեծարանքով» հուղարկավորությունների ֆինանսավորումը և անցկացումը ՊՆ-ից անցնում է զորակոչի և զորահավաքի պետական ծառայությանը:

Հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերի 18-ին հաստատված՝ Ադրբեջանի ԶՈւ պահակազորային և պարեկային ծառայության կանոնադրությունում փոփոխությունների համաձայն՝ զինվորական մեծարանքով պետք է հուղարկավորվեն՝

• Զինվորական պարտականությունների կատարման ժամանակ և հավաքների ընթացքում մահացածները
• Բարձրագույն և ավագ սպայակազմի ներկայացուցիչները, որոնք ծառայել են 20 տարի և ավելի, սակայն թոշակի տարիքին հասնելուց մեկ տարի առաջ հիվանդության կամ աշխատատեղերի կրճատման հետևանով պահեստազոր են ուղարկվել
• «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման արժանացածները, «Շյոհրեթ» և «Շահ Իսմայիլ» բարձրագույն զինվորական շքանշանով պարգևատրվածները
• Ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում

Ըստ էության այս զինծառայողները բավականին մեծ թիվ են կազմում Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողների թվում, բացի այդ, նշված զինծառայողների հուղարկավորության կազմակերպման համար պետբյուջեից ամենախոշոր գումարներն են հատկացվում:

2016-ի հունվարին ստորգրած հրամանագրով Ադրբեջանի նախագահը նշված զինծառայողների թաղման արարողությունները կազմակերպելու պարտականությունը տեղական ինքնակառավարման մարմիններից փոխանցել էր պաշտպանության նախարարությանը, այդ թվում՝ նաև պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումները:

Սակայն օգոստոսի 10-ի հրամանագրով բյուջետային հատկացումները, թաղումների կազմակերպման իրավունքը փոխանցվում են զորակոչի և զորահավաքի պետական ծառայությանը:

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն զրկվել է որոշակի կատեգորիայի զինծառայողների հուղարկավորման իրավունքից, ֆինանսավորումից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *