ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է Ղրիմում Ուկրաինայի ՊՆ կազմակերպած դիվերսիաների մասին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ – ԱԴԾ) հայտնում է, որ օգոստոսի 8-ին Ուկրաինայի ՊՆ հատուկջոկատայինները Ուկրաինայի տարածքից զրահատեխնիկայի կրակային աջակցությամբ դիվերսիոն-հետախուզական երկու խմբի ներթափանցման փորձ են կատարել, ինչի հետևանքով սպանվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող:

Մինչ այդ՝ օգոստոսի լույս 7-ի գիշերը ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում կանխել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կազմակերպած դիվերսիան, զոհվել է մեկ ԱԴԾ աշխատակից:

Այս մասին նշվում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ուկրաինական կողմը դեռևս պաշտոնապես չի անդրադարձել օգոստոսի 8-ի միջադեպին, իսկ օգոստոսի լույս 7-ի  միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ մամուլի խոսնակը հայտնել է, որ «դա ռուսաստանյան կողմի սադրանքն է»:

«Միջադեպի վայրում հայտնաբերվել է 20 ինքնաշեն պայթուցիկ, հակահետևակային ականներ, նռնակներ և այլն: ԱԴԾ աշխատակիցը զոհվել է ահաբեկիչներին ձերբակալելու ընթացքում»,– նշվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունում:

Ձերբակալվածների թվում կան ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ: Ձերբակալվել է նաև Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության աշխատակից Եվգենի Պանովը, ով համարվում է կազմակերպիչներից մեկը:

Նշենք, որ դեռևս 2014-ի մարտին հանրաքվեից հետո Ղրիմը միացվեց Ռուսաստանին, սակայն Ուկրաինան մինչ այժմ չի ճանաչում Ղրիմի միացումը: Սահմանին՝ մասնավորապես Աևմյանսկի շրջանում պարբերաբար փոխհրաձգություն է լինում

3 responses to “ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է Ղրիմում Ուկրաինայի ՊՆ կազմակերպած դիվերսիաների մասին

  1. Pingback: Ղրիմում ուկրաինական զինյալների և ՌԴ ուժերի բախումներում վիրավորվել է 10 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Ուկրաինայի ԶՈւ-ն Ղրիմի և Դոնբասի սահմանին մարտական պատրաստության է բերվում | Ռազմ.info

  3. Pingback: Ղրիմին տրամադրվել է առաջին Ս-400 ՀՕՊ համակարգը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *