Տավուշում ՀՀ ԶՈւ 2 ժամկետային զինվոր է վիրավորվել

Սեպտեմբերի 1-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել են ժամկետային 2 զինծառայող։

Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ

Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ

Ըստ հայաստանյան News.am լրատվակայքի վիրավորվել են 1996 թ. ծնված Վլադիմիր Արամի Գևորգյանը և 1993-ին ծնված Գոռ Համբարձումի Գևորգյանը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իրավիճակն առաջնագծում վերահսկվում է։

Գնդակոծության ենթարկված գյուղերից մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ գնդակոծությունը շարունակվել է ժամը 19:00-ից մինչև 21։30։

One response to “Տավուշում ՀՀ ԶՈւ 2 ժամկետային զինվոր է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *