Սեպտեմբերի 1-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել են ժամկետային 2 զինծառայող։
Ըստ հայաստանյան News.am լրատվակայքի վիրավորվել են 1996 թ. ծնված Վլադիմիր Արամի Գևորգյանը և 1993-ին ծնված Գոռ Համբարձումի Գևորգյանը։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իրավիճակն առաջնագծում վերահսկվում է։
Գնդակոծության ենթարկված գյուղերից մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ գնդակոծությունը շարունակվել է ժամը 19:00-ից մինչև 21։30։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info