[Լրացված] Չհայտարաված ևս երկու կորուստ՝ Ադրբեջանի բանակում

Սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերում գրանցված ևս 2 կորստի մասին, որոնց մասին այդ երկիրի Պն-ն պաշտոնապես ոչինչ չի հայտնել։

Դիպուկահարի գնդակից սպանված զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլու

Դիպուկահարի գնդակից սպանված զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլու

Մասնավորապես հայտնի է դարձել, որ հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլուն (Ağayev Ruslan Qalib oğlu)։ Հայտնի է նաև, որ վերջինս Ղազախում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող էր։

Հայտնի դարձած երկրորդ կորուստը գրանցվել է հիվանդության պատճառով։ Ըստ աղբյուրի, մահացածը Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա Մամեդովն էր։ Վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել Շաքիի շրջանից։

Լրացում. Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին Բարդայի շրջանի ջրանցքներից մեկում ջրահեղձ է եղել քաղաքացի։ Ադրբեջանական Report լրատվական գործակալությունն իր հերթին նշում է, որ ջրահեղծ եղածը 1999-ին ծնված Ջաֆարով Վյուսալ Գարա օղլուն է (Cəfərov Vüsal Qara oğlu), ով Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի սան էր։ Նրա դիակը գտնելու և ջրից հանելու նպատակով միջադեպի վայրում աշխատում են փրկարարներ։

Կուրսանտ Ջաֆարով Վյուսալ Գարա օղլու

Կուրսանտ Ջաֆարով Վյուսալ Գարա օղլու

2 responses to “[Լրացված] Չհայտարաված ևս երկու կորուստ՝ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *