Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի տարածքում Bezpieczne Niebo («Անվտանգ երկինք») միջազգային զորավարժությունների մասին, որին մասնակցելու են Լեհաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը։
Ինչպես հաղորդում է լեհական ռազմական defence24.pl կայքը, զորավարժությունը կայանալու է սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին։
Ներկա դրությամբ Ուկրաինայի օդուժը նախապատրաստական աշխատանքներ է տանում միջազգային փորձագետներին ընդունելու համար, որոնք կօգնեն վարժանքների պատրաստվելու գործընթացում։
Հայտնի է, որ օդային մանևրներում մասնակցելու են Ուկրաինայի ՌՕՈւ ՄիԳ-29, Սու-27, Լեհաստանի ՌՕՈւ ՄիԳ-29, F-16 ինքնաթիռները։
Զորավարժությունների ժամանակ նախապես գրված սցենարի համաձայն իրականացվելու է օդային տարբեր թիրախների հայտնաբերում և ոչնչացում։ Բացի այդ, ակնկալվում է նոր օդային երթուղիների սահմանում Ուկրաինայի և Լեհաստանի միջև։
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ-ն մի շարք մասշտաբային զորավարժություններ է իրականացրել, սակայն պաշտոնական աղբյուրները հերքում են, թե դրանք առնչություն ունեն Ուկրաինայում, մասնավորապես՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրադարձությունների հետ։