Իրադրությունը Ղրիմում. մարտի 11. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և պատրաստում է հանրաքվե անցկացնել՝ Ուկրաինայից հնարավոր առանձնացման սցենարով։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։

17:30-Համացանցում տարածվել է տեսագրություն, որն ըստ շրջանառվող տեղեկությունների արված է Ղրիմում։ Դրանում երևում է Բաստիոն(ռուս.՝ Бастион) առափնյա հրթիռային համալիրների շարասյան տեղաշարժը քաղաքային փողոցով։ Նշենք, որ դեսանտային նավերի, ավիակիրների և այլ դասի նավերի խոցման համար նախատեսված Բաստիոն համալիրները ՌԴ-ից բացի, առկա են միայն Սիրիայի և Վիետնամի զինված ուժերի սպառազինությունում։

14։30-ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ սահմանին՝ Լեհաստան և Ռումինիա է ուղարկելու AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման սարքերով ինքնաթիռներ։ Նման քայլի դրդապատճառը թերևս Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններն են։

11։30 ” 2014-ի մարտի 6-ին Լիտվայի Շյաուլյայ ավիակայան են փոխադրվել ԱՄՆ օդուժի 6 միավոր Boeing F-15C Eagle կործանիչներ։ Դրանց ուղեկցել են 2 միավոր Boeing KC-135R լիցքավորող ինքնաթիռներ։ Վերջին շրջանում ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձբալթյան երկրներում։ 2014-ի հունվարին Շյաուլյայ էին ժամանել 4 միավոր F-15C ինքնաթիռներ։ Իր հերթին, ԱՄՆ ՌՕՈւ ստորաբաժանումների եվրոպական հրամանատարության մամուլի քարտուղարը հայտարարել է՝ կործանիչների թվի ավելացումը նման կարճ ժամանակահատվածում պայմանավորված է զուտ «ԱՄՆ-ի մերձբալթյան գործընկերների խնդրանքով»։ Հայտնի է նաև, որ մարտի 11-ին նույն ավիակայան են ժամանելու ԱՄՆ ՌՕՈւ 12 միավոր Lockheed Martin F-16C/D կործանիչներ, նաև ամերիկյան զինուժի 300 զինծառայողներ։

Ավելի վաղ այս շաբաթ՝

Իրադրությունը Ղրիմում. մարտի 10. թարմացվող լրահոս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *