«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և պատրաստում է հանրաքվե անցկացնել՝ Ուկրաինայից հնարավոր առանձնացման սցենարով։
Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։
11։50 ” Ռուսաստանը պատրաստվում է Մի-28Ն Նոչնոյ օխոտնիկ (Ми-28Н Ночной охотник, թարգմ.՝ գիշերային որսորդ) հարվածային ուղղաթիռների ՎԿ-2500 (ռուս.՝ ВК-2500) շարժիչների արտադրության տեղափոխումն Ուկրաինայից ռուսաստանյան ձեռնարկություններ։ Ներկայումս դրանք արտադրվում են Ուկրաինայի Մոտոր սիչ (ուկր.՝ Мотор сич) գործարանում, իսկ այդ երկրում ծայր առած իրադարձությունները լավագույնս ապացուցեցին, որ ռազմական արտադրանքի կախվածությունն այլ երկրներից անհրաժեշտ է հասցնել նվազագույնի։
Ավելի վաղ այս շաբաթ՝