Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը մարտի 12-ին ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի սահմանային խնդիրները, սահմանին անվտանգության ապահովման հարցերը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքու ժամանած Հուլուսի Աքարն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան զինվորականների, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նաև այցելել է Ադրբեջանի ռազմակրթական հաստատություններ։