Ուկրաինան զորավարժություն է անցկացնելու Լեհաստանի հետ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի տարածքում Bezpieczne Niebo («Անվտանգ երկինք») միջազգային զորավարժությունների մասին, որին մասնակցելու են Լեհաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը։

Ինչպես հաղորդում է լեհական ռազմական defence24.pl կայքը, զորավարժությունը կայանալու է սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին։

Ներկա դրությամբ Ուկրաինայի օդուժը նախապատրաստական աշխատանքներ է տանում միջազգային փորձագետներին ընդունելու համար, որոնք կօգնեն վարժանքների պատրաստվելու գործընթացում։

Հայտնի է, որ օդային մանևրներում մասնակցելու են Ուկրաինայի ՌՕՈւ ՄիԳ-29, Սու-27, Լեհաստանի ՌՕՈւ ՄիԳ-29, F-16 ինքնաթիռները։

Զորավարժությունների ժամանակ նախապես գրված սցենարի համաձայն իրականացվելու է օդային տարբեր թիրախների հայտնաբերում և ոչնչացում։ Բացի այդ, ակնկալվում է նոր օդային երթուղիների սահմանում Ուկրաինայի և Լեհաստանի միջև։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ-ն մի շարք մասշտաբային զորավարժություններ է իրականացրել, սակայն պաշտոնական աղբյուրները հերքում են, թե դրանք առնչություն ունեն Ուկրաինայում, մասնավորապես՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրադարձությունների հետ։

Իրադրությունը Ղրիմում. մարտի 10. թարմացվող լրահոս

Իրադրությունը Ղրիմում. մարտի 11. թարմացվող լրահոս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *