Իրադրությունը Ղրիմում. մարտի 10. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և պատրաստում է հանրաքվե անցկացնել՝ Ուկրաինայից հնարավոր առանձնացման սցենարով։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։

12։00 ” Ուկրաինայում ստեղծված խառնակ իրավիճակի հետևանքով զինապահեստներից գողացել են Իգլա շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Համալիրների թիվը պակասել է 80-րդ աերոմոբիլային առանձին գնդից, ինչպես նաև Լվովի մոտակայքում 27-րդ առանձին բրիգադից։ Նշենք, որ դյուրակիր այս միջոցները կարող են ոչնչացնել ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

***

11։10 ”Ուկրաինայի զինված ուժերի 95-րդ առանձին աերոմոբիլային բրիգադիբեռնատարներն ու զրահափոխադրիչները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրը (Ժիտոմիր)։ Տեսանյութը, ըստ հեղինակների, արվել է մարտի 8-ին։

***

11։01 ” Ռուսաստանում սկսել են մտածել արտասահմանցի տեսուչների մուտքը երկրի զինված ուժեր արգելելու մասին։ Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ռուսական կողմը սա որպես պատասխան քայլ է պատրաստում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործողությունների դեմ, որոնք որոշել են մասամբ սառեցնել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *