Իտալիայի ռազմաօդային ուժերը AgustaWestland ընկերությունից ձեռք են բերել առաջին երկմաշարժիչանի HH-139A ուղղաթիռը: Ինչպես հայտնում է ընկերության կայքը, 2012թ. ընթացքում ընկերությունն Իտալիային պետք է հատկացնի 10 նման ուղղաթիռ:
HH-139A-ն` AW139M ուղղաթիռի ռազմական տարբերակն է և օգտագործվելու է որոնողափրկարարական աշխատանքներում` փոխարինելով հնացած HH-212-ներին և HH-3F-երին:
AW139-երը HH-139A ուղղաթիռներից տարբերվում են երկար շասիով, առավել լավ անվտանգությամբ և կապի ժամանակակից միջոցներով:
Այն կարող է տեղավորել անձնակազմի երկու անդամների և մինչև 15 ուղևորի, զարգացնել մինչև 309 կմ/ժ արագություն: Ուղղաթիռի թռիչքի տևողությունը կարող է հասնել մինչև 4 ժամի` անցնելով շուրջ 740 կմ:
Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info