Իտալիայի օդուժը զինվել է նոր ուղղաթիռով

Իտալիայի ռազմաօդային ուժերը AgustaWestland ընկերությունից ձեռք են բերել առաջին երկմաշարժիչանի HH-139A ուղղաթիռը: Ինչպես հայտնում է ընկերության կայքը, 2012թ. ընթացքում ընկերությունն Իտալիային պետք է հատկացնի 10 նման ուղղաթիռ:

HH-139A իտալական ուղղաթիռ

HH-139A իտալական ուղղաթիռը

HH-139A-ն` AW139M ուղղաթիռի ռազմական տարբերակն է և օգտագործվելու է որոնողափրկարարական աշխատանքներում` փոխարինելով հնացած HH-212-ներին և HH-3F-երին:

AW139-երը HH-139A ուղղաթիռներից տարբերվում են  երկար շասիով, առավել լավ անվտանգությամբ և կապի ժամանակակից միջոցներով:

Այն կարող է տեղավորել անձնակազմի երկու անդամների և մինչև 15 ուղևորի, զարգացնել մինչև 309 կմ/ժ արագություն: Ուղղաթիռի թռիչքի տևողությունը կարող է հասնել մինչև 4 ժամի` անցնելով շուրջ 740 կմ:

One response to “Իտալիայի օդուժը զինվել է նոր ուղղաթիռով

  1. Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *