ՍԴ որոշում է կայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի առնչությամբ

ՀՀ Սահմանադրական Դատարանը որոշում է ընդունել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հայցով, որը վերաբերում էր «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

ՍԴ որոշումը.

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանը։

2. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրությը՝ այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010թ. կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները՝ հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը՝ արձանագրել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին»։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՍԴ որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՍԴ պաշտոնական կայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *