Ապրիլի 23-ին Վրաստանում մեկնարկել է «Շամքորի – 2018» միջգերատեսչական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության նպատակը Վրաստանում ճգնաժամային իրավիճակներում Ազգային գվարդիայի ղեկավարման ներքո տարբեր գերատեսչությունների գործողությունները համակարգման բարելավվումն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությունը տևելու է մեկ շաբաթ և անցկացվելու է գվարդիայի «Բազալեթի» ուսումնական կենտրոնում: Վարժանքներին մասնակցելու է Վրաստանի Ազգային գվարդիայի 10-րդ և 20-րդ կադրային բրիգադները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական անձինք:
Զորավարժության ընթացքին անձամբ հետևելու է Վրաստանի ԶՈւ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Շալվա Ջաբախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում ակտիվորեն իրականացվում է պահեստազորի նոր հայեցակարգը: 2018 թվականի երկրորդ կեսից, այդ հայեցակարգի շրջանակներում, Վրաստանի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներում սկսվելու է ակտիվ պահեստազորի առաջին խմբի հավաքը։