Թուրքական դատախազը 3-րդ բանակի հրամկազմից 15 կասկածյալի ցմահ ազատազրկում է պահանջում

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Էրզինջան նահանգում ռազմական հեղաշրջման փորձի դատավարության շրջանակներում դատախազը 15 նախկին զինվորականի, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայված 3-րդ բանակի օպերատիվ վարչության շտաբի պետի և ժանդարմերիայի հրամանատարի համար ծանրացված ցմահ ազատազրկում է պահանջել։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի օպերատիվ վարչության շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Էքրեմ Չաղլար

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի օպերատիվ վարչության շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Էքրեմ Չաղլար

Զինծառայողները մեղադրվում են Թուրքիայի «սահմանադրական կարգը խախտելու», «Թուրքիայի խորհրդարանը ցրելու կամ պարտականությունների կատարմանը խանգարելու փորձի»,  «Թուրքիայի կառավարությունը ցրելու կամ պարտականությունների կատարմանը խանգարելու փորձի» համար։ Այս հոդվածներով դատախազը պահանջել է 3 ցմահ ազատազրկում։ Եվս մեկ՝ «զինված ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքի համար պահանջվում է հավելյալ 10-15 տարի ազատազրկում։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, թուրքական դատախազությունը ծանրացված ցմահ ազատազրկում էր պահանջել հեղաշրջման փորձի ժամանակ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը գրավել ցանկացող և այդ գործով ձերբակալված 28 մարդու նկատմամբ։

Նոյեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարը տվյալներ էր ներկայացրել ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված և ընդունված զինծառայողների վերաբերյալ.

Հեռացված Ընդունված
Գեներալ 150
Սպա 4630 1537
Ենթասպա 2168 4036
Պրոֆ. շարք., պայմ. 1211 8816
Քաղաքացիական 411
Ընդհանուր 8570 14389

Ինչպես տեսնում ենք, թեև, դատելով զուտ պաշտոնական տվյալներից, քանակով ավելի շատ մարդ է ընդունվել քան հեռացվել, բայց որակական հարաբերակցությամբ թուրքական զինուժը խիստ տուժել է: Հեռացված սպաների մեծ մասի տեղն առայժմ չի հաջողվել լրացնել, փոխարենը ընդունել են պատրաստության համար ավելի քիչ ռեսուրսներ և ժամանակ պահանջող պայմանագրայինների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *