Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8750 գեներալ, սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական աշխատողներ: Հեղաշրջման փորձից հետո ընդունվել է 14389 զինծառայող և քաղաքացիական: Այս մասին Նուրեթթին Ջանիքլին հայտնել է խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ:
Այսպիսով, ըստ թուրք նախարարի, հեղաշրջման փորձից հետո հեռացվել է՝
- 150 գեներալ,
- 4630 սպա,
- 2168 ենթասպա,
- 1211 պրոֆեսիոնալ շարքային, պայմանագրային,
- 411 քաղաքացիական աշխատող:
Հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակի շարքերը համալրել են՝
- 1537 սպա,
- 4036 ենթասպա,
- 3026 պրոֆեսիոնալ սերժանտ,
- 5790 պայմանագրային շարքային:
Թեև ընդունվածների ընդհանուր թվաքանակը գերազանցում է հեռացվածներինը, սակայն, եթե դիտարկենք ըստ կատեգորիաների, ապա Թուրքիայի զինուժից հեռացվել է շուրջ 3 անգամ ավելի շատ սպա՝ քան ընդունվել: Փոխարենը ընդունված ենթասպաների քանակը շուրջ 2 անգամ գերազանցում է հեռացվածներինը: Սա բացատրվում է նաև նրանով, որ սպաներ պատրաստելը ավելի բարդ ու երկարատև գործընթաց է:
Ավելացնենք, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ տրամադրած տվյալներին: Թուրքիայի ՆԳ նախարարը նշել էր, որ հեռացվել է 168 գեներալ, ոչ թե 150: Ընդհանուր հեռացված զինվորակնների թիվը նշվում էր 7463: Այս վերջինը գրեթե համապատասախանում է: