Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը գրաված 28 մարդ ցմահ ազատազրկվելու է

Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի ժամանակ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը գրավել ցանկացող և այդ գործով ձերբակալված 28 մարդու ծանրացված ցմահ ազատազրկում է սպասվում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանի գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջ քաշվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ «ուժ կիրառելով, Թուրքիայի սահմանադրությամբ հաստատվածը համակարգը վերացնելու կամ այն ուրիշ համակարգով փոխարինելու կամ էլ այդ համակարգին ամբողջությամբ չենթարկվելու» հոդվածի համաձայն:

Մեղադրյալների դատավորությունը դեռևս շարունակվում է:

Ընդհանուր առմամբ, «Սաբիհա Գյոքչենի» օդանավակայանում տեղի ունեցած դեպքերի համար քրեական գործ է հարուցվել 1 կապիտանի, 7 սպայի, 20 պրոֆեսիոնալ սերժանտի և 34 շարքայինի նկտամամբ:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված են եղել երկրի զինված ուժերի, ժանդարմերիայի և այլ ուժային կառույցների զինծառայողներ:

Հեղաշրջման տապալումից հետո սկսվել է հաշվեհարդարը հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Թուրքիայի զինված ուժերից հեռացվել ու ձերբակալվել են մի շարք զինծառայողներ, այդ թվում նաև գեներալներ, գնդապետներ:

2017-ի նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8750 գեներալ, սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական աշխատողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *