ԱՄՆ հրթիռակոծումից վնասվել կամ ոչնչացվել է Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը. Պենտագոն

Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված  «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի կողմից  հրիթռների արձակման արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են «Շայրաթ» ավիաբազայի վառելիքի և զինամթերքի պահեստները, Սիրիայի ՀՕՊ կարողությունները և Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը: Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է ԱՄՆ Պենտագոնի կայքը:

Նա նաև նշել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը զրկվել են «Շայրաթ» ավիաբազայում ինքնաթիռների վերալիցքավորման և վերազինման հնարավորություններից:

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռներ է արձակել Սիրիայի վրա ի պատասխան այն բանի, որ այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը «ապրիլի 4-ին քիմիական զենք է օգտագործել Սիրիայի Իդլիբ մարզի Խան Շեյխուն քաղաքում»:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինուժը 59 միավոր թևավոր հրթիռ է արձակել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։ Ավելի վաղ սիրիական կողմը ևս հայտարարել է, որ ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ ունի:

ԱՄՆ ԶՈւ նավերի տեղակայման վայրը և Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազան. Քարտեզը՝ BBC հեռուստաընկերության կայքի

ԱՄՆ ԶՈւ նավերի տեղակայման վայրը և Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազան. Քարտեզը՝ BBC հեռուստաընկերության կայքի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *