Սիրիայի օդուժը ապրիլի 4-ին հարվածել է զինյալների քիմիական զենքի պահեստի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Գեներալ-մայորը նշել է, որ քիմիական զենքը պահեստից զինյալները տեղափոխում էին Իրաքի տարածք: Այն նախկինում գործածվել է նաև Հալեպում: Զինապահեստի կորդինատները ճշտել և Սիրիայի կառավարական ուժերին է փոխանցել ռուսական կողմը:

Մինչ այս՝ ապրիլի 4-ին, նշվում էր, թե քիմիական գազի կիրառման հետևանքով նվազագույնը 58 մարդ էր սպանվել ընդդիմադիր ուժերի վերահսկած Խան Շեյխուն քաղաքում: Այս մասին հայտնել էր  «Սիրիայում մարդու իրավունքների դիտարան» (Syrian Observatory for Human Rights) բրիտանական կազմակերպությանը: Ըստ կազմակերպության՝ ավիահարվածները ամենայն հավանականությամբ իրականացրել էր Սիրիայի կառավարական բանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *