Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական լուրջ կորուստներ ունի

Ապրիլի 7-ի գիշերը Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած հրթիռների արդյունքում ավիաբազան լուրջ նյութական վնասներ է կրել, նրանում տեղակայված ինքնաթիռները, զինտեխնիկան գրեթե ամբողջությամբ շարքից հանվել են: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական ավիաբազայի աշխատակիցներից մեկին:

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

Աղբյուրի համաձայն՝ հարվածներից հետո ավիաբազայում բռնկված հրդեհը մինչև այժմ շարունակվում է:

Ավելի վաղ, Սիրիայի զինվորական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով ավիաբազայում 6 մարդ է զոհվել: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտնել է, որ զոհվածների մեջ չկան Ռուսաստանի ԶՈւ զինծառայողներ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը (1, 2):

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում միջադեպերի կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության վերաբերյալ ԱՄՆ հետ համաձայնությունը: Հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից 59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։

Ամերիկյան կողմը պնդում է, որ հրթիռների արձակել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում քիմիական զենք կիրառելու համար։ Սակայն Սիրիան և Ռուսաստանը պնդում են, որ իրենք հարվածել են քիմիական զենքի պահեստի, որը պետք է որ դատարկ լիներ արդեն մի քանի տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *