Դատարանի որոշմամբ Վրաստանի ՊՆ «Դելտա» կենտրոնի նախկին տնօրենը վերադարձել է իր պաշտոնին

Ապրիլի 10-ին հայտնի է դարձել, որ դատարանի որոշմամբ իր պաշտոնին է վերադարձել Վրաստանի ՊՆ պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին: Այս մասին հայտնում է վրաստանյան NetGazeti լրատվական կայքը:

Վրաստանի ՊՆ պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի գլխավոր տնօերն Ուչա Ձոձուաշվիլին

Վրաստանի ՊՆ պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի գլխավոր տնօերն Ուչա Ձոձուաշվիլին

Ձոձուաշվիլին հեռացվել էր պաշտոնից 2016-ի մայիսին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի հրամանով:

Հենց Ձոձաուշվիլիի ղեկավարման ժամանակ վրաստանյան «Դելտա» կենտրոնը կարողացել է Սաուդյան Արաբիային վաճառել Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաները, իսկ Վրաստանի բանակի սպառազինությունում ներմուծվել են զրահաբաճկոններ, սաղավարտներ և տեղական արտադրանքի այլ հանդերձանք:

Բացի այդ, հենց Ձոձուաշվիլիի ղեկավարման շրջանում է նախագծվել և ներդրվել հակակարկտային կայանը: Վրաստանի ՊՆ հայտնում է, որ տնօրենի պաշտոնից Ձոձուաշվիլիի ազատումը կապված է 2015-ի սեպտեմբերին Վրաստանի Կախեթի շրջանի միջադեպի հետ, երբ Կաբելի գյուղում «Դելտա» կենտրոնի աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել էին հակակարկտային կայանից, սակայն արկն ընկել էր գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ 2016-ի մայիսին «Դելտա» կենտրոնում հետախուզություն էր անցկացվել

Վրաստանյան Interpressnews լրատվակայքի համաձայն՝ Ձոձուաշվիլին հրաժարվել է հեռացման համար ֆինանսական փոխհատուցումից և վերադարձել է իր պաշտոնին դատարանի դրական որոշումից հետո: Համաձայն Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Ձոձուաշվիլիի ազատման ժամանակ խախտում է արձանագրվել «Դելտա» կենտրոնում, և հենց դա է պատճառը, որ ՊՆ-ն այդ ժամանակ չի վիճարկել դատարանի որոշումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *