Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայում ավարտվել են հրետանավորների վարժանքները

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները ավարտել են «Պռուդբոյ» զորավարժարանում անցկացվող  3-շաբաթյա վարժանքները։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին  զինծառայողները  «Շմել» ռեակտիվ հրետանիով խոցել են մինչև 700մ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի թեթև զինտեխնիկան, կենդանի ուժը։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողներ

Հրետանավորները մշակել են նաև բացազատման, քողարկման, հրաձգության պատրաստման, թիրախի հետախուզման և կրակի վարման առաջադրաքներ։

Իսկ ուսումնական տարվա սկզբից զինծառայողները յուրացրել էին օպտիկական և գիշերային թիրախների նշանառման, լեռնային տեղանքում թիրախի հեռավորության որոշման հմտություններ։

Վարժանքներին ներգրավվել է 50 զինծառայող։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *