ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն ձմեռային համաշխարհային խաղերին

ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին: 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ մարզիկները խաղերին մասնակցելու են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով:

Ձﬔռային համաշխարհային զինվորական խաղերն անցկացվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ ձմեռային օլիմպիական խաղերին նախորդող տարվա ընթացքում: Առաջին ձմեռային զինվորական խաղերն անցկացվել են 2010 թ.՝ Իտալիայում: Մասնակցել են 43 երկրի շուրջ 800 ներկայացուցիչներ:

Սոչիում անցկացվող ձմեռային համաշխարհային զինվորական խաղերն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ մարզաձևերը՝

  • Բիաթլոն (Ներառյալ պարեկանավերով մրցում),
  • Դահուկավազք,
  • Լեռնադահուկային սպորտ,
  • Լեռնագնացություն,
  • Չմշկավազք,
  • Շինության ներսում մագլցում,
  • Դահուկներով սպորտային կողմնորոշում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *