Փետրվարի 22-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu): Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ միջադեպը գրանցվել է փետրվարի 22-ի կեսօրին:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu)

Հիշեցնենք, որ համաձայն Պաշտպանության բանակի հայտարարության, ադրբեջանական զինուժը փետրվարի լույս 22-ի գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է Դ-44 թնդանոթներ, 60, 82 և 120 մմ ականանետներ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Ավելացնենք, որ 2017 թ. սկզբից մինչ օրս հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 14 կորստի մասին:

Ադրբեջանի զինուժի խախտումները փետրվարի լույս 22-ի գիշերը. Աղբյուրը՝ ՊԲ մամուլի ծառայություն

Ադրբեջանի զինուժի խախտումները փետրվարի լույս 22-ի գիշերը. Աղբյուրը՝ ՊԲ մամուլի ծառայություն

One response to “Փետրվարի 22-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է կանխարգելիչ գործողությունների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *