ԻՀՊԿ զորավարժությանը հակաահաբեկչական գործողություններ են խաղարկվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգում անցկացվող  «Իմամ Ալի»  զորավարժության ակտիվ փուլի ընթացքում խաղարկել են պայմանական ահաբեկիչներին դիմագրավելու գործողություններ, որոնք մշակվել են Սիրիայում տարվող հակաահաբեկչական  գործողությունների սցենարների հիման վրա։

Այս մասին հունվարի 26-ին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

Ըստ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Աբադոլլահ Արաղիի՝ զորավարժությանը ներգրավվել են նաև բասիջի զինծառայողներ։

Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրրաստությունը ստուգելը, մարտավարական նոր հմտություններ յուրացնելն է։ Վարժանքներն անցկացվել են  հունվարի 23-27-ը, Իրանի արևմուտքում։

Հավելենք, որ մոտ ապագայում  տեղական արտադրության հրթիռների, նավիգացիոն համակարգերի ներգրավվածությամբ զորավարժություն կանցկացնի նաև ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը։

Հիշեցնենք նաև, որ իրանական օրացույցով բահման ամսին (2017թ. հունվարի 20-փետրվարի 20) Իրանի բանակի ՌԾՈւ-ն կանցկացնի «Վելայեթ-95» խոշորամասշտաբ զորավարժությունը, որի ժամանակ կներկայացվի նոր սպառազինություն։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն

One response to “ԻՀՊԿ զորավարժությանը հակաահաբեկչական գործողություններ են խաղարկվել

  1. Pingback: Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *