Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնելու է միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունների իրականացումը:
Լևոն Այվազյանը նշել է նաև, որ 2016 թվականը հատկապես առանձնացավ 1994թ. հաստատված եռակողմ զինադադարից ի վեր Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին: