Հունվարի 24-ին Աստանայում ավարտվել են սիրիական ճգնաժամի լուծման համար պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները:
Որոշվել է որպես Սիրիայում զինադադարի պահպանման երաշխիք ստեղծել վերահսկողության եռակողմ մեխանիզմ՝ օպերատիվ խումբ, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ երկրները հետևողական են լինելու, որպեսզի կողմերը չխախտեն կրակի դադարեցման պայմանավորվածությունը կամ դրանք հասցնել նվազագույնի:
Անհրաժեշտության դեպքում օպերատիվ խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Սիրիայի զինված ուժերի և զինված ընդդիմության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել է Աստանայի բանակցություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սիրիայի ընդդիմադիրների պատվիրակության ներկայացուցիչի խոսքով՝ իրենք ներկայացրել են զինադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմի նախագիծ, ռուսաստանյան կողմը հավաստիացրել է, որ 1 շաբաթվա ընթացքում կուսումնասիրեն այն և վերջնական որոշում կկայացնեն 7 օրից՝ Աստանայում կայանալիք թուրքական կողմի հետ հանդիպման ընթացքում:
Աստանայի բանակցությունները կշարունակվեն Ժնևում, փետրվարի 8-ին:
Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարել է, որ բանակցություններին ընդգրկված են Սիրիայի շուրջ 15 ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։
Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում մի քանի զինյալ խմբավորումների դեմ:
Pingback: Աստանան ցույց տվեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարաձայնությունները Սիրիայի հարցում | Ռազմ.info
Pingback: Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Աստանայում բանակցում են Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ | Ռազմ.info
Pingback: Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները | Ռազմ.info
Pingback: Ժնևում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները | Ռազմ.info