Աստանայում մեկնարկել են բանակցությունները սիրիական ճգնաժամի շուրջ

Հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սկսվել են սիրիական ճգնաժամի լուծման համար պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները: Սիրիայի պատվիրակությունը ղեկավարում է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար ալ-Ջաֆարը: Բանակցությունները շարունակվելու են նաև հունվարի 24-ին:  

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարել է, որ բանակցություններին ընդգրկված են Սիրիայի շուրջ 15 ընդդիմադիր, զինյալ խմբավորումների ներկայացուցիչներ: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բանակցություններին մասնակցում են այն խմբավորումները, որոնք միացել են 2016-ի դեկտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայում հաստատված հրադադարին: Սիրիայի զինյալ խմբավորումները, որպես այդպիսին, չեն նշակել պատվիրակության մեկ, ընդհանուր ղեկավար»,-ասել է Վասիլենկոն:

Հունվարի 23-ին հանդիպել են Սիրիայի պատվիրակությունը ղեկավար Բաշար ալ Ջաֆարին և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Ավելի վաղ Բաշար ալ Ջաֆարին հանդիպել է նաև Իրանի պատվիրակության հետ:

«ՍԱՆԱ» գործակալության փախանցմամբ՝ Բաշար ալ Ջաֆարին Աստանայում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները ուղղված են Սիրիայում հրադադարի ռեժիմը ամրապնդմանը, բացառությամբ այն շրջանների, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» և «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորմների վերահսկողության ներքո:  Ըստ նրա բանակցությունները սկսվել են մի քանի ուժերի, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի համատեղ ջանքների շնորհիվ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայում մեկնարկած բանակցությունները պետք է դառնան կարևոր փուլ Սիրիայի ճգնաժամի լուծման համար:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ»  ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Նշենք, որ վերջին շրջանում Սիրիական ճգնաժամի հարցում ակտիվ բանակցությունների մեջ են Թուրքիան և Ռուսաստանը: Հունվարի 18-ի երեկոյան թուրքական կողմը հայտնել է, որ առաջին անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին: Ռուս-թուրքական համագործակցության մասին առավել մանրամասն այստեղ

Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում մի քանի զինյալ խմբավորումների դեմ:

2 responses to “Աստանայում մեկնարկել են բանակցությունները սիրիական ճգնաժամի շուրջ

  1. Pingback: Աստանայում որոշվել է Սիրիայի հրադադարի պահպանման երաշխիքներ ստեղծել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *