Սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները չեն կարողացել գրավել Պալմիրա քաղաքին մոտ տեղակայված «Տ-4» (Տիյաս) ավիաբազան: Այն վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը: Փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, «Իսլամական պետության» աղբյուրները հայտնում էին, որ ավիաբազայի վրա գրոհը շարունակվում է, իրենք կարողացել են որոշ հատվածներ վերահսկողության տակ վերցնել:
After #Syrian city of #Tadmur #Palmyra, #IS captured Additional Areas in #Homs gov as They Advance Near the #T4 #Tiyas #MilitaryAirbase. pic.twitter.com/3KAvNmbjQi
— Hamatula (@BrahimCherIshaq) December 12, 2016
Սիրիական «Ալ-Մասդար նյուզ» լրատվակայքն իր հերթին փոխանցում է սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունը, ըստ որի, Սիրիայի կառավարական, դաշնակից ուժերը կարողացել են հետ մղել ԻՊ հարձակումը: Սակայն չի բացառվում, որ գրոհայինները նոր ուժերով կփորձեն հարձակվել և գրավել ավիաբազան:
Նշենք, որ «Տ-4» ավիաբազան իր դիրքի շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Հոմսի այդ հատվածներում այն միակ ավիաբազան է, որը վերահսկում է կառավարական զինուժը: Ավիաբազան կորցնելու դեպքում Պալմիրայի ազատագրման և հետագա առաջխաղացման խնդիրները էլ ավելի կբարդանան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ԻՊ գրոհայինները կառավարական ուժերից կարողացել էին կրկին գրավել Պալմիրա քաղաքը:
Ավելացնենք, որ չնայած Պալմիրայում կրած անհաջողությանը, սիրիական բանակը մոտ է Հալեպի ամբողջական ազատագրմանը: Հնարավոր է, որ այդ գործողության ավարտից հետո ավելի մեծ թվով ուժեր ուղղվեն Պալմիրայի ուղղությամբ:
Pingback: Պալմիրայում շարունակվում են մարտերը Սիրիայի բանակի և ԻՊ զինյալների միջև | Ռազմ.info