Դեկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարական բանակը կարողացել է վերահոսկողություն սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի մոտակայքում տեղակայված «Տ-4» (Տիյաս) ավիաբազայի ծայրամասային ՀՕՊ ստորաբաժանման նկատմամբ:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը սիրիական «Ալ-Վաթան» թերթի վրա հղումով:
Համաձայն աղբյուրի՝ Սիրիայի կառավական ուժերին և նրանց կողմնակիցներին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբարվորման զինյալների հարձակումը և ռազմաբազային հետ շպրտել նրանց դեպի Պալմիրա քաղաքի շրջաններ:
Միևնույն ժամանակ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածում են ԻՊ զինյլաների դիրքերին՝ նրանց առաջխաղացումը Պալմիրա քաղաքից դեպի հարավ-արևմուտք կասեցնելու համար:
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ԻՊ զինյալները չեն կարողացել գրավել Տիյաս ավիաբազան:
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին ԻՊ գրոհայինները կարողացել էին կրկին գրավել Պալմիրա քաղաքը, որը 2016-ի մարտից գտնվում էր Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ: Պալմիրայի գրավումից հետո ԻՊ տեսագրություն է տարածել այդ քաղաքում Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայից, որում երևում են ռուսաստանյան կողմի թողած զենք ու զինամթերքը:
The Russian military base inside #Palmyra after being captured by #ISIS#Syria pic.twitter.com/vbT0JOx8DJ
— Ibrahim Joudeh (@Ibra_Joudeh) December 13, 2016
Չնայած Պալմիրայում կրած անհաջողությանը, սիրիական բանակը հաջողություններ է գրանցում Հալեպ քաղաքում, մասնավորապես դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։