Սիրիայի բանակը Հալեպի վերջին հատվածներն է մաքրում զինյալներից

Դեկտեմբերի 12-ի մարտերից և Հալեպի մի շարք թաղամասեր ևս ազատագրելուց հետո Սիրիայի կառավարական և դաշնակից քուժերը դեկտեմբերի 13-ին զինյալների դեմ գործողություններ են վարում Հալեպի վերջին թաղամասում: 

Այս մաիսն սիրիական գեներալներից մեկը հայտնել է Reuters գործակալությանը: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ևս Հալեպում սեփական աղբյուրների վրա հղումով հայտնում է, որ կառավարական ուժերը մոտ են Հալեպի ազատագրմանը:

Դրությունը Հալեպում 13.12.2016 թ.. Աղբյուր՝ @QASIOUN_NEWS

Դրությունը Հալեպում 13.12.2016 թ.. Աղբյուր՝ @QASIOUN_NEWS

Սիրիայի կառավարական ուժերն արդեն զինյալներից ամբողջությամբ ազատագրել են նաև Շեյխ Սայիդ թաղամասը: Նշենք, որ Հալեպի ազատագրումից հետո «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման և այլ զինյալների վերահսկողության տակ կմնա հիմնականում Սիրիայի Իդլիբ նահանգը:

Ռազմավարական տեսդանկյունից Հալեպի նշանակությունն անչափ կարևոր է, քանի որ այսպիսով կառավարական ուժերը գերիշխող դիրք են ստանում Սիրիայի հյուսիսային հատվածներում:

Հալեպի Շեյխ Սայիդ թաղամասի ավերակները:

One response to “Սիրիայի բանակը Հալեպի վերջին հատվածներն է մաքրում զինյալներից

  1. Pingback: Սիրիայի բանակը վերահսկում է «Տ-4» ավիաբազան Պալմիրայի մոտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *